Մահմուդ Աբասը հեռախոսազրույց է ունեցել Սիոնիստական ռեժիմի վարչապետի հետ
Սիոնիստական ռեժիմի վարչապետը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ անվտանգության ոլորտում համագործակցության շարունակման վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի հետ:
Սիոնիստական ռեժիմի ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Վերջին հինգ տարում սա Սիոնիստական ռեժիմի վարչապետի առաջին կապն է Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի հետ։ Սիոնիստական ռեժիմի վարչապետի հետ Մահմուդ Աբասի վերջին կապը եղել է 2017 թվականին: այն ժամանակ ռեժիմի վարչապետն էր Բենիամին Նեթանյահուն:
Սիոնիստական աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի տարածաշրջան այցից մի քանի օր առաջ, ռեժիմի պատերազմի նախարարը հանդիպել է Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի հետ, և կողմերը քննարկել են անվտանգության հետ կապված հարցեր։
Պաղեստինյան խմբավորումները, ներառյալ ՀԱՄԱՍ-ը և Իսլամական ջիհադը, միշտ դեմ են եղել Ռամալլահի և Սիոնիստական ռեժիմի միջև առկա անվտանգության համակարգմանը և ցանկանում են, որ այն դադարեցվի: