Թել Ավիվում զայրացած են եվրոպական պատվիրակության Ալ Աղսա մզկիթ այցի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i191828-Թել_Ավիվում_զայրացած_են_եվրոպական_պատվիրակության_Ալ_Աղսա_մզկիթ_այցի_կապակցությամբ
«Իսրայել Հայոմ» օրաթերթն անդրադառնալով Իսրայել-Եվրոպա հարաբերություններում առկա լարվածությանը, գրել է, որ Թել Ավիվին զայրացրել է անցած շաբաթ տեղի ունեցած եվրոպական երկրների դեսպանների այցն Ալ Աղսա մզկիթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2023 05:57 Asia/Tehran
  • Թել Ավիվում զայրացած են եվրոպական պատվիրակության Ալ Աղսա մզկիթ այցի կապակցությամբ

«Իսրայել Հայոմ» օրաթերթն անդրադառնալով Իսրայել-Եվրոպա հարաբերություններում առկա լարվածությանը, գրել է, որ Թել Ավիվին զայրացրել է անցած շաբաթ տեղի ունեցած եվրոպական երկրների դեսպանների այցն Ալ Աղսա մզկիթ:

ԻՌՆԱ-ն, հղում անելով պաղեստինյան «Սամա» գործակալությանը, գրում է, որ Իսրայելը խստորեն քննադատել է Եվրամիությանը և արևմտյան այլ երկրներին՝ եվրոպացի  տասնյակ դիվանագետների  Ալ-Աղսա մզկիթ այցի կապակցությամբ: 
Ըստ այս հաղորդման՝ այցը տեղի է ունեցել առանց նախապես Իսրայելի հետ համաձայնեցվելու և անտեսելով Աբրահամի սրբավայրի և Երուսաղեմի նկատմամբ ռեժիմի վերահսկողությունը: 
«Իսրայել Հայոմ»-ը գրել է. «Եվրամիության 30 ներկայացուցիչներ, Կանադայի, Ավստրալիայի և Արգենտինայի հետ միասին, այցելել են մզկիթ, հանդիպել պաղեստինյան հիմնադրամի ղեկավարության հետ, իսկ Իսրայելին անտեսել են»։

Սիոնիստական թերթը հավելել է. «Ռամալլահում ԵՄ հանձնաժողովի ղեկավարը նույնպես այցելել է մզկիթ, սակայն թույլ չի տվել այդ մասին հայտարարել, մինչև այցի մյուս մասնակիցները սոցիալական ցանցերում տեղեկացրել են այդ մասին»: 
Բրիտանական հյուպատոսության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. «Ալ-Աղսա մզկիթ կատարած այցի ընթացքում մյուս երկրների դիվանագետները մեզ հետ համաձայնեցին Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի նկատմամբ Հորդանանի խնամակալության հարցում»:
Այցը տեղի է ունեցել Սիոնիստական ռեժիմի կողմից Հորդանանի դեսպանի մուտքն Ալ-Աղսա մզկիթ արգելելուց մեկ օր անց։