Դամասկոս.ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունը Սիրիայում անկայունության է հանգեցրել
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է, որ Վաշինգտոնի ապակառուցողական քաղաքականությունը միլիոնավոր սիրիացիների մղել է դեպի անապահովություն ու անկայունություն, իսկ նրանցից շատերին տեղահան է արել։
ՍԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բասսամ Սաբաղը Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայում քաղաքական և հումանիտար հարցերի վերաբերյալ հայտարարել է,«ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունն աշխարհում և տարածաշրջանում. հատկապես Սիրիայում անկայունություն է առաջացրել և ոչնչացրել զարգացման այն նվաճումները, որոնք ձեռք են բերվել տասնամյակների ընթացքում»:
Սաբբաղը հայտարարել է, որ ամեն ամիս առանց դրական առաջընթացի, Սիրիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանակցությունները կրկնելու որոշ երկրների պնդումները ցույց են տալիս նրանց անտարբերությունը Խորհրդի ժամանակը պահպանելու նկատմամբ։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է, որ Սիրիան ցանկանում է, որ Անվտանգության խորհուրդը կատարի իր պարտականությունները՝ կապված Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանման հետ։