Մեկնաբանություն- Ջենինի արյունահեղությունը Նեթանյահուի կաբինետի ծայրահեղության գագաթնակետն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i192140
Շարունակելով պաղեստինցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունները, Սիոնիստական ռեժիմի ծայրահեղական կաբինետն արյունահեղություն է կազմակերպել Ջենինում:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հունվար 27, 2023 12:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ջենինի արյունահեղությունը Նեթանյահուի կաբինետի ծայրահեղության գագաթնակետն է

Շարունակելով պաղեստինցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունները, Սիոնիստական ռեժիմի ծայրահեղական կաբինետն արյունահեղություն է կազմակերպել Ջենինում:

Երեկ առավոտյան՝ ռեժիմի Շաբաք կազմակերպության անմիջական մասնակցությամբ, զինվորները հարձակվել են Ջենին ճամբարի վչրա, որտեղ հանդիպել են պաղեստինցիների դիմադրևությանը: Հարձակման հետևանքով կա 10 զոհ, 16 վիրավոր: Զոհերի թիվը կարող է աճել:

Լրատվական աղբյուրները հարձակման համար տարբեր պատճառներ են նշում, այդ թվում՝ իսլամական Ջիհադ  շարժման բարձրաստիճան անդամներից մեկի ձերբկալությունը և պաղեստինյան դիմադրության գործողությունների կանխումը: Սակայն հարձակման իրական պատճառը ռեժիմի կաբինետի էությունն է:

Բենիամին Նեթանյահուի կաբինետում, որն ամենածայրահեղականն է Սիոնիստական ռեժիմի 75-ամյա պատմության մեջ, որոշ նախարարներ, այդ թվում՝ Ներքին անվտանգության նախարարը, բացահայտ ռասիստ են ու ահաբեկիչ: Կաբինետը պաշտոնապես խրախուսում է պաղեստինցիների նկատմամբ բռնությունները և բոլոր միջոցներով աջակցում այդ բռնություններին:

Օրերս, ռեժիմի Ներքին անվտանգության նախարար Իտմար Բեն Գաուերը բարձրացրել է հետախուզության և ներքին անվտանգության կազմակերպության (Շաբաք) ուժերը պաղեստինցիների դեմ օգտագործելու հարցը: Կազմակերպության ուժերը մասնակցել են նաև Ջենինի ոճրագործությանը։

Հարձակումն այնքան արյունալի է եղել, որ անգամ ռեժիմի Քան հեռուստաընկերության լրագրողն է հայտարարել, որ Ջենինում «աննախադեպ գործողություն է իրականացվում»:

ՀԱՄԱՍ շարժման ղեկավար կազմի անդամ Հաշամ Ղասեմն այս կապակցությամբ հայտարարել է. «Այսօր առավոտյան սիոնիստ օկուպանտների կողմից Ջենինի ճամբարում իրականացված արյունահեղությունը նոր կառավարության ծայրահեղական էության գործնական դրսևորումն է, որի հիման վրա զինվորներին հրամայվել է կրակ բացել Պաղեստինի զավակների վրա»:

Մյուս կարևոր հանգամանքը կայանում է նարնում, որ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի համատեղ զորավարժությունների, ինչպես նաև Էնթոնի Բլինքենի՝ գրավյալ տարածքներ և Բենիամին Նեթանյահուի՝ Հորդանան կատարած այցի հետ։ Այդ քաղաքական իրադարձություններն անվտանգություն են ապահովում նեթանյահուի կաբինետի համար՝ պաղեստինցիների նկատմամբ իրականացվող զանգվածային բռնություններում: Ռեժիմի կաբինետը վստահ է որ այս բռնություններն արտաքին որևէ արձագանք չեն ունենալու և նույնիսկ արաբական աշխարհը սահմանափակվելու է միայն  դատապարտող հայտարարություններով: Հետևաբար, կարելի է ասել, որ պաղեստինցիների նկատմամբ իրականցվող բռնություններն արաբական աշխարհի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման, արաբական աշխարհում պաղեստինի հարցի մկուսացման և միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ ԱԽ անկնհայտ անգործության հետևանքն են։

Դատապարտելով Ջենինի արյունահեղությունը, Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է. «Օկուպանտ Իրսայելն ավելի քան վստահ է, որ խուսափելու է պատասխանատվությունից: Ուստի ավելի շատ հանցագործություններ է իրականացնում պաղեստինցի եղբայրների դեմ ու սպանում խաղաղ բնակիչներին»:

Թեև միջազգային հանրութունը սիոնիստների հարձակումների, այդ թվում՝ Ջենինի արյունահեղության  կապակցությամբ որևէ քայլ չի ձեռնարկել և ապագայում նույնպես չի ձեռնարկի, սակայն պաղեստինցիներն անպայման վրեժխնդիր կլինեն սիոնիստներից: Ջենինի արյունահեղությունն ավելի կամրապնդի պաղեստինցիների դիմադրության կամքը և օկուպացված տարածքները զերծ չեն մնա պաղեստինցիների դիմադրության գործողություններից։

Իրականում սա Նեթանյահուի ծայրահեղ կառավարության իշխանության գալու հետևանքն էր, ինչի մասին ավելի վաղ նախազգուշացրել էին մի շարք քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ: