Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը օգնություն է խնդրել բանակից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i192300-Սիոնիստական_ռեժիմի_ոստիկանությունը_օգնություն_է_խնդրել_բանակից
Օկուպացված տարածքներում իրավիճակի սրումից հետո Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը օգնություն է խնդրել բանակից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2023 14:56 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը օգնություն է խնդրել բանակից

Օկուպացված տարածքներում իրավիճակի սրումից հետո Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը օգնություն է խնդրել բանակից։

Պաղեստինցիների մահապարտական գործողությունների աճով Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը շաբաթ օրը հրամայել է  բռնագրավված տարածքների բոլոր հատվածներում զինված ուժերին բարձր պատրաստվածության բերել:

Ուրբաթ երեկոյան սիոնիստական ​​աղբյուրները հայտնել են օկուպացված Ղոդսում տեղի ունեցած հրաձգության մասին, որի հետեւանքով առնվազն ութ սիոնիստ է սպանվել , եւս 10-ը վիրավորվել են։

Այս գործողությունը տեղի է ունեցել այն իրավիճակում, երբ Սիոնիստական ​​ռեժիմի ուժերը հինգշաբթի օրը Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ջենին ճամբարի վրա հարձակվել և  սպանել են 11 պաղեստինցիների և վիրավորել մի քանիսին։

Այս հայտարարության համաձայն՝ սիոնիստական ​​բանակի երկու ջոկատներ տեղակայվելու են օկուպացված հողերի տարբեր հատվածներում՝ կանխելու մահապարտական  գործողությունների իրականացումը։

«Sky News» հեռուստաալիքը հայտնել է, որ սիոնիստական ​​բանակը 60 պաղեստինցի է ձերբակալել օկուպացված Ղոդսում եւ Հորդանան գետի արեւմտյան ափի մի քանի քաղաքներում։