Պաղեստինցիները բողոքել են ԱՄՆ պետքարտուղարի՝ օկուապցված տարածքներ այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i192476-Պաղեստինցիները_բողոքել_են_ԱՄՆ_պետքարտուղարի_օկուապցված_տարածքներ_այցի_դեմ
Պաղեստնում լայնածավալ բողոքի ցույցեր են կայացել՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ օկուապցված տարածքներ և Ռամալլահ այցի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2023 08:19 Asia/Tehran
  • Պաղեստինցիները բողոքել են ԱՄՆ պետքարտուղարի՝ օկուապցված տարածքներ այցի դեմ

Պաղեստնում լայնածավալ բողոքի ցույցեր են կայացել՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ օկուապցված տարածքներ և Ռամալլահ այցի դեմ:

Պաղեստինյան  «Ալ-Յոմ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը, պաղեստինյան խմբավորումները Պաղեստինի ինքնավարությունից պահանջել են դադարեցնել անվտանգության հարցում ցանկացած համակարգում Սիոնիստական ռեժիմի հետ։
Ցուցարարները հայտարարել են, որ ամերիկյան կառավարությունն ի վիճակի չէ պատժել Սիոնիստական ռեժիմին, իսկ պաղեստինյան խմբավորումները պահանջել են ձևավորել  միասնական ազգային ղեկավարություն՝ Սիոնիստական ռեժիմի ծայրահեղական ու ֆաշիստական կաբինետին դիմակայելու համար։
Պաղեստինցիներն արաբական երկրներին հորդորել են դադարեցնել հարաբերությունների կարգավորումը Սիոնիստական ռեժիմի հետ։
Երկուշաբթի օրն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է օկուպացված Պաղեստին և հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգի և ԱԳ նախարար Էլի Քոհենի հետ։
Երեքշաբթի օրը Բլիքենը մեկնել է Հորդանան գետի արևմտյան ափ, որտեղ հանդիպել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ։ Այցը տեղի է ունեցել Հորդանան գետի արևմտյան ափում տիրող լարված ու պայթունավտանգ իրավիճակում: