ՄԱԿ-ը քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմին՝ սպառազինության թույլտվությունների տրամադրումն ավելացնելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i192728-ՄԱԿ_ը_քննադատել_է_Սիոնիստական_ռեժիմին_սպառազինության_թույլտվությունների_տրամադրումն_ավելացնելու_համար
ՄԱԿ-ը քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմին՝ սպառազինության թույլտվությունների տրամադրումն ավելացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2023 12:59 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմին՝ սպառազինության թույլտվությունների տրամադրումն ավելացնելու համար

ՄԱԿ-ը քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմին՝ սպառազինության թույլտվությունների տրամադրումն ավելացնելու համար:

Պաղեստինի օկուպացված տարածքներում վերջին զարգացումներից և իսրայելցի զինվորականների ամենօրյա հանցագործություններից պաշտպանվելու նպատակով պաղեստինցիների հակասիոնիստական ​​գործողությունների ավելացումից հետո,  Ղոդսի օկուպացված ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել  է սիոնիստների կողմից սպառազինության թույլտվությունների տրամադրման գործընթացն արգացնելու մասին։

Շաբաթ օրը  «Շաֆաղնա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը հայտարարություն հրապարակելով ընդգծել է, որ զենք կրելու լիցենզիաներն ավելացնելու Նեթանյահուի կաբինետի ծրագիրն ավելի շատ արյուն կթափի գետնին։

Հրապարակված  հայտարարության համաձայն՝ Իսրայելի ռեժիմի կաբինետը պետք է որքան հնարավոր է շուտ դադարեցնի հրազենի տարածումը հասարակության մեջ, քանի որ այս որոշման հետևանքով տարածաշրջանում  ավելի ու ավելի շատ կխախտվեն մարդու իրավունքները:

Այս օրերին օկուպացված տարածքներում, հատկապես Հորդանան գետի արեւմտյան ափին, պայմանները շատ յուրահատուկ են, և պաղեստինցի մարտիկները ամեն կերպ պատասխանում են սիոնիստների անթիվ հանցագործություններին, և դա հատուկ պայմաններ է ստեղծել սիոնիստների համար։