ՄԱԿ-ը քննադատել է Սիոնիստական ռեժիմին՝ սպառազինության թույլտվությունների տրամադրումն ավելացնելու համար
ՄԱԿ-ը քննադատել է Սիոնիստական ռեժիմին՝ սպառազինության թույլտվությունների տրամադրումն ավելացնելու համար:
Պաղեստինի օկուպացված տարածքներում վերջին զարգացումներից և իսրայելցի զինվորականների ամենօրյա հանցագործություններից պաշտպանվելու նպատակով պաղեստինցիների հակասիոնիստական գործողությունների ավելացումից հետո, Ղոդսի օկուպացված ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է սիոնիստների կողմից սպառազինության թույլտվությունների տրամադրման գործընթացն արգացնելու մասին։
Շաբաթ օրը «Շաֆաղնա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը հայտարարություն հրապարակելով ընդգծել է, որ զենք կրելու լիցենզիաներն ավելացնելու Նեթանյահուի կաբինետի ծրագիրն ավելի շատ արյուն կթափի գետնին։
Հրապարակված հայտարարության համաձայն՝ Իսրայելի ռեժիմի կաբինետը պետք է որքան հնարավոր է շուտ դադարեցնի հրազենի տարածումը հասարակության մեջ, քանի որ այս որոշման հետևանքով տարածաշրջանում ավելի ու ավելի շատ կխախտվեն մարդու իրավունքները:
Այս օրերին օկուպացված տարածքներում, հատկապես Հորդանան գետի արեւմտյան ափին, պայմանները շատ յուրահատուկ են, և պաղեստինցի մարտիկները ամեն կերպ պատասխանում են սիոնիստների անթիվ հանցագործություններին, և դա հատուկ պայմաններ է ստեղծել սիոնիստների համար։