Օկուպացված տարածքներում ճգնաժամը և Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i192758-Օկուպացված_տարածքներում_ճգնաժամը_և_Նեթանյահուի_դեմ_բողոքի_ցույցերը_շարունակվում_են
Չորրորդ անընդմեջ շաբաթն օկուպացված տարածքների հազարավոր ավանաբնակներ, Պաղեստինի տարբեր քաղաքներում, բողոքի ցույցեր են անկացրել՝ ռեժիմի նոր կաբինետի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2023 05:51 Asia/Tehran
  • Օկուպացված տարածքներում ճգնաժամը և Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են

Չորրորդ անընդմեջ շաբաթն օկուպացված տարածքների հազարավոր ավանաբնակներ, Պաղեստինի տարբեր քաղաքներում, բողոքի ցույցեր են անկացրել՝ ռեժիմի նոր կաբինետի դեմ:

Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը վերսկսվեցին և տարբեր կուսակցությունների միջև տարաձայնությունները սրվեցին  կաբինետի կողմից «դատական համակարգի բարեփոխման» ծրագիրը ներկայացնելուց հետո: 
Տարիներ շարունակ կաշառակերության, կոռուպցիայի ու դավաճանության մեղադրանքներով մի քանի դատական գործերով անցնող Նեթանյահուն փորձում է Արդարադատության նախարարի աջակցությամբ և «դատական համակարգի բարեփոխումների» ծրագրով կարճել իր դեմ հարուցված դատական գործերը:
Եբրայալեզու լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ բողոքի ցույցերը տեղի են ունեցել Թել Ավիվ և Հայֆա քաղաքներում: 
Ցույցերին մասնակցած հարյուր հազարավոր սիոնիստներ բողոքել են ռեժիմի կաբինետի ծայրահեղ գործողությունների դեմ և հայտարարել, որ շարունակելու են բողոքի ցույցերը,  մինչև «Լիքուդ» կուսակցության և այդ կուսակցության  դաշնակիցների տապալումը։