Ջենինում զինված բախում է տեղի ունեցել պաղեստինցիների և սիոնիստ զինվորների միջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i192764-Ջենինում_զինված_բախում_է_տեղի_ունեցել_պաղեստինցիների_և_սիոնիստ_զինվորների_միջև
Պաղեստինյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ կիրակի օրը Ջենին քաղաքի վրա սիոնիստ զինվորների հարձակման ժամանակ, զինված բախում է տեղի ունեցել նրանց և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2023 06:14 Asia/Tehran
  • Ջենինում զինված բախում է տեղի ունեցել պաղեստինցիների և սիոնիստ զինվորների միջև

Պաղեստինյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ կիրակի օրը Ջենին քաղաքի վրա սիոնիստ զինվորների հարձակման ժամանակ, զինված բախում է տեղի ունեցել նրանց և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև:

Հաղորդվում է, որ ռեժիմի բանակն աջակցման ուժեր է գործուղել Ջենին: Ըստ այս հաղորդման՝ սիոնիստ զինվորները հարձակվել են նաև Ջենինի արևմուտքում գտնվող Բարկին ավանի վրա, որտեղ նույնպես բախվել են պաղեստինցիների հետ։
Շաբաթ վաղ առավոտից իսրայելցի զինվորները շրջափակել են Հորդանան գետի Արևմտյան ափի Երիքով քաղաքի  Աղեբաթ Ջաբր ճամբարը և կրակել պաղեստինցիների վրա, վիրավորելով 13 հոգու: Եվս 6 պաղեստինցի ձերբակալվել է: 
Վերջին օրերին օկուպացված տարածքներում, հատկապես՝ Հորդանան գետի Արևմտյան ափին, իրավիճակը լարված է: Պաղեստինցիներն ամեն կերպ պատասխանում են սիոնիստների անթիվ հանցագործություններին, ինչը բարդ իրավիճակ է ստեղծել օկուպանտ սիոնիստների համար։