Սիրիա. Ամերիկյան պատժամիջոցների պատճառով, երկրաշարժից տուժածներին հնարավոր չէ օգնություն տրամադրել
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտում են երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրմանը, քանի որ պատժամիջոցների պատճառով, դեղերի ներմւոծումը հնարավոր չէ»:
Երկուշաբթի առավոտյան Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժը մեծ վնաս է հասցրել երկրին: Վերջին տվյալներով, երկրաշարժի հետևանքով կա առնվազն 2000 զոհ։
Al-Mayadeen-ին տված հարցազրույցում, Ֆեյսալ Մեղդադն ասել է. «Սիրիայի կառավարությունը պատրաստ է հնարավորություն ստեղծել, որպեսզի հումանիտար օգնությունը հասցվի տուժած շրջաններին, պայմանով, որ այն չհայտնվի ահաբեկիչների ձեռքում»:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բասսամ Սաբաղը, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել է երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների իրավիճակը:
Հանդիպման ժամանակ, Սաբաղն անդրադարձել է ՄԱԿ-ի անդամ երկրներին, քարտուղարությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ պետական ու ա հսարակական կազմակերպություններին ուղղված Սիրիայի ԱԳՆ նամակին, որում Դամասկոսը խնդրում է աջակցել երկրաշարժի հետևանքով առաջացած մարդկային աղետը հաղթահարելու հարցում։