Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով օդանավակայանի կողմից իրենց հետ կնքված պայմանագրերի համաձայն պարտավորությունները չկատարվելու դեմ։
Ըստ պաղեստինյան Մաա լրատվական կայքի՝ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի անձնակազմը դադարեցրել է մուտքային թռիչքների հսկողությունը դեպի օկուպացված Պաղեստին, ինչի հետևանքով բազմաթիվ թռիչքները հետաձգվել են, իսկ մեկնման ու ընդունման դարպասների առջև գոյացել են ժամանողների ու մեկնողների երկար շարքեր։
Ըստ այս հաղորդագրության՝ Բեն Գուրիոն օդանավակայանի աշխատակիցները գոհ չեն իրենց աշխատանքային պայմաններից, քանի որ նրանց աշխատավարձերը նվազել են անցյալ տարվա համեմատությամբ։
Այս տարվա հունվարի սկզբին բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 130 ընկերություններ հայտարարեցին, որ կդադարեցնեն իրենց աշխատանքը Բենիամին Նեթանյահուի կողմից Իսրտայելի ռեժիմի դատական համակարգում փոփոխությունների, այդ թվում՝ Գերագույն դատարանի լիազորությունների կրճատման պատճառով, ինչը նրանք համարում են Նեթանյահույի հեղաշրջում:
Անցյալ դեկտեմբերի վերջին Նեթանյահուի կաբինետի իշխանության գալուց հետո ցույցերն ու բողոքի ակցիաները շարունակվում են նրա կաբինետի քաղաքականության դեմ։