Իսրայելը քաղաքացիական պատերազմի շեմին է
Քնեսեթում երեկ կայացած դատական բարեփոխումների ծրագրի վերանայման նիստին զուգահեռ, Բենիամին Նեթանյահուի ծայրահեղ աջակողմյան կաբինետի այս որոշման հակառակորդները ու կողմնակիցները բախվել են ոստիկանների հետ:
Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդում են, որ բռնագրավված Երուսաղեմում ցույցեր են կազմակերպել ծրագրի հակառակորդներն ու դրա կողմնակից, ծայրահեղական ավանաբնակները:
Ոստիկանները պատնեշ են ստեղծել երկու խմբերի միջև և երբ ցույցերի մասնակիցները փորձել են կոտրել պատնեշն ու անցնել մյուս կողմ, բախվել են ոստիկանների հետ:
Հարկ է նշել, որ ավելի վաղ, դատաիրավական ոլորտի բարեփոխման ծրագրի քննարկման ժամանակ նույնպես բախում էր տեղի ունեցել Քնեսեթի անդամների միջև և ծրագրի ընդդիմադիրներից 14-ը հեռացվել էին դահլիճից:
Մի քանի շաբաթ շարունակ, Նեթանյահուի և նրա ծայրահեղական կաբինետի, ինչպես նաև դատաիրավական ոլորտում բարեփոխումների ծրագրի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են, ներառելով Թել Ավիվը, Հայֆան և բռնագրավված Երուսաղեմը:
Ընդդիմությունը հայտարարել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխման ծրագիրը կթուլացնի դատական համակարգը: Նրանք համոզված են, որ Նեթանյահուն այս քայլին դիմել է՝ իր դեմ հարուցված՝ կաշառակերության երեք գործերը կարճելու նպատակով:
Ընդդիմությունը նաև նշում է, որ Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի որոշումները ռեժիմը կտանեն դեպի քաղաքացիական պատերազմ ու փլուզում: