Անկարայում կայացել է Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի և Թուրքիայի նախագահի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193464-Անկարայում_կայացել_է_Սիոնիստական_ռեժիմի_ԱԳ_նախարարի_և_Թուրքիայի_նախագահի_հանդիպումը
Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարը մեկնել է Անկարա, որտեղ նրան դիմավորել է իր թուրք գործընկերը: Այցի շրջանակում Էլի Քոհենը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2023 06:13 Asia/Tehran
  • Անկարայում կայացել է  Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարը մեկնել է Անկարա, որտեղ նրան դիմավորել է իր թուրք գործընկերը: Այցի շրջանակում Էլի Քոհենը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Սիոնիստական ռեժիմի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ հանդիպման ժամանակ, ռեժիմի ԱԳ նախարարն ընդգծել է, որ կողմերը շարունակում են հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը: Նա հավելել է, որ ռեժիմը կշարունակի օգնության տրամադրումը Թուրքիայի երկրաշարժից տուժածներին։
Ըստ այս հայտարարության՝ կողմերը խոսել են նաև Իրանի միջուկային գործի մասին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ, Էլի Քոյհենը հայւտարարել է, որ Իսրայելը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ՝ երկրաշարժի հետևանքով առաջացած ճգնաժամի կառավարման հարցում։
Էրդողանի հետ հանդիպումից հետո Քոհենը մեկնել է Թուրքիայի հարավում գտնվող երկրաշարժից տուժած Մարաշ նահանգ, հանդիպել օկուպացված տարածքներից գործուղված փրկարարական խմբի անդամների հետ և այցելել նրանց դաշտային հիվանդանոց: