Իսրայելն օդային հարձակում է իրականացրել Դամասկոսի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193702-Իսրայելն_օդային_հարձակում_է_իրականացրել_Դամասկոսի_վրա
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը դիմակայել է Դամասկոսի դեմ Իսրայելի օդային հարձակմանը: ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է կիրակի առավոտյան Դամասկոսի երկնքում հնչել են հզոր պայթյունների ձայներ, հավելելով, որ հակաօդային պաշտպանությունը դիմակայում է հարձակմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2023 04:07 Asia/Tehran

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը դիմակայել է Դամասկոսի դեմ Իսրայելի օդային հարձակմանը: ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է կիրակի առավոտյան Դամասկոսի երկնքում հնչել են հզոր պայթյունների ձայներ, հավելելով, որ հակաօդային պաշտպանությունը դիմակայում է հարձակմանը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իսրայելի  հրթիռը հարվածել է Դամասկոսի Քաֆրսուսեհ շրջանին։
Սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» թերթը հայտնել է, որ հարձակման հետևանքով  կա 8-9 զոհ: Սակայն սիրիական աղբյուրները հայտնում են, որ հրթիռային հարձակման հետևանքով 3 մարդ է նահատակվել, ևս 15-ը վիրավորվել են։
Տեղյակ աղբյուրները հայտնում են, որ բացի բնակելի թաղամասերից, ամենայն հավանականությամբ  հարձակման են ենթարկվել նաև Դամասկոսում և քաղաքի արվարձաններում տեղակայված մի քանի ռազմական օբյեկտներ։