Պաղեստինցիները քաղաքացիական անհնազանդություն են հայտարարել Սիոնիստական ​​ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193730-Պաղեստինցիները_քաղաքացիական_անհնազանդություն_են_հայտարարել_Սիոնիստական_ռեժիմի_դեմ
Պաղեստինցիների դեմ շարունակվում են Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի համատարած բռնությունները: Պաղեստինցիներն այդ բռնություններին դիմակայելու համար դիմել են քաղաքացիական անհնազանդության և շարունակական դիմադրության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2023 07:35 Asia/Tehran
  • Պաղեստինցիները քաղաքացիական անհնազանդություն են հայտարարել Սիոնիստական ​​ռեժիմի դեմ

Պաղեստինցիների դեմ շարունակվում են Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի համատարած բռնությունները: Պաղեստինցիներն այդ բռնություններին դիմակայելու համար դիմել են քաղաքացիական անհնազանդության և շարունակական դիմադրության:

Պաղեստինի «Շահաբ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի ազգային և իսլամական խմբերը և երիտասարդական շարժումը կիրակի առավոտյան քաղաքացիական անհնազանդություն են հայտարարել  օկուպացիոն ռեժիմի և նրա կառույցների դեմ։

Պաղեստինի իսլամական և ազգային խմբերի  տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Այս քաղաքացիական անհնազանդությունն պատասխան քայլ է Ղոդսում և պաղեստինյան բոլոր շրջաններում,Պաղեստինի ժողովրդի դեմ օկուպանտ ռեժիմի ծայրահեղական ու ռասիստական ոճրագործություններին ,հատկապես Շաաֆաթ ճամբարի մուտքի մոտ պաղեստինցիների ամենօրյա խոշտանգումներին ու նվաստացուցիչ քայլերին»:

Պաղեստինյան խմբերը աշխատավորներին կոչ են արել օկուպացված տարածքներում  չներկայանալ իրենց աշխատավայրերում  և  բոյկոտել օկուպանտ ռեժիմի հետ ամեն կարգի, այդ թվում պաշտոնական գործարքներ, հրաժարվել կոմունալ վճարումներից  և քաղաքապետարանի սահմանած հարկերից:

Պաղեստինցիների քաղաքացիական անհնազանդության և դիմադրության գործողությունները ցույց են տալիս, որ բռնությունների աճը ոչ թե  վախ է պատճառել պաղեստինցիներին, այլև սիոնիստները պետք է ականատես լինեն պաղեստինցիների լուրջ քայերին: