Դամասկոս. Սիոնիստական ռեժիմի ագրեսիան Սիրիայի դեմ պետք է դադարեցվի
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիան այս երկրի դեմ և խնդրել է միջազգային կենտրոններին անհապաղ գործել այդ հարձակումները դադարեցնելու համար։
Դամասկոսի շրջանների վրա Սիոնիստական ռեժիմի վերջին ավիահարձակման հետևանքով նահատակվել են Սիրիայի հինգ քաղաքացիներ, ևս 15-ը վիրավորվել են։ Այս ավիահարվածում Սիոնիստական ռեժիմի կործանիչները գրավյալ Գոլանի շրջանից թիրախ են դարձրել Դամասկոսի և նրա արվարձանների որոշ շրջանները։
Սիրիական պաշտոնական լրատվական գործակալության (SANA) հաղորդման համաձայն՝ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումները Դամասկոսի և նրա արվարձանների վրա։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ այս ագրեսիան տեղի է ունենում Սիոնիստական ռեժիմի կազմակերպած գործողությունների շրջանակներում՝ հարձակվելով սիրիական քաղաքացիական օբյեկտների վրա, այդ թվում՝ բնակելի տների, սպասարկման կենտրոնների, օդանավակայանների, նավահանգիստների և սիրիացիների շրջանում սարսափ ստեղծելու նպատակով, ու այս ամենը այն պայմաններում, երբ այս երկրի ժողովուրդը դեռևս տառապում է վերջին երկրաշարժի աղետալի հետևանքներից։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը մատնանշել է, որ Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի հարձակումների և նրանց բարբարոսական հանցագործությունների շարունակությունը Պաղեստինի և Սիրիայի ժողովրդի դեմ բացահայտ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, և կոչ է արել անհապաղ միջազգային գործողություներ ձեռնարկել Սիրիայի տարածքում Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները դադարեցնելու ուղությամբ:
Սիոնիստական ռեժիմը վերջին տարիներին բազմիցս ավիահարվածներով հարձակվել է Դամասկոսի և Սիրիայի տարբեր շրջանների վրա, որոնք շատ դեպքերում հետ են մղվել Դամասկոսի հակաօդային պաշտպանության ժամանակին հակաազդեցությամբ։