ԻԻՀ ԱԳ նախարար. Իրաքի հետ մեր հարաբերությունները գերազանց են
Բաղդադ ժամանելուց հետո լրագորղների հետ ճեպազրույցում, անդրադռանոլվ Իրան-Իրաք գերազանց հարաբերություններին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամրիր Աբդոլլահյանն ասել է, որ այցի նպատակն է հետամուտ լինել երկկողմանի խնդիրների լուծմանը և շարունակել խորհրդակցությունները՝ տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների շուրջ:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Թեհրանի և Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների միջև սերտ խորհրդակցություններ են ընթանում տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ։ Այսօր ես Բաղդադում եմ՝ Իրաքի արտաքին գործերի նախարար պարոն Ֆավադ Հոսեյնի հրավերով, որպեսզի ավարտին հասցնենք այդ խորհրդակցությունները»։
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Իհարկե, Իրաքի տարածաշրջանային դերն այսօր առավել քան երբևէ, կարրևոր է: Իմ ժամանումը համընկնում է այս երկրում արաբական խորհրդարանների նիստի անցկացման հետ, ինչը վկայում է, որ Իրաքը վերադարձել է իր բնական դիրքին:
Ամիր Աբդոլլայհյանը նշել է. «Հաշվի առնելով Իրաքի հետ մեր գերազանց հարաբերությունները և օրակարգային տարբեր հարցեր՝ գոհունակություն ենք զգում այն կապակցությամբ, որ բարեկամ և եղբայր Իրաքը վերադարձել է տարածաշրջանում իր բնական դիրքին:
ԻԻՀ ԱԳ նախարարն այցելել է նաև Դիմադրության հրամանատարներ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի նահատակության վայրը և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին։