Սիոնիստական ռեժիմը Նաբլուսում հերթական հանցագործությունն է իրականացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i194012-Սիոնիստական_ռեժիմը_Նաբլուսում_հերթական_հանցագործությունն_է_իրականացրել
Նաբլուսում Սիոնիստական ռեժիմի հերթական հանցագործությունից հետո, ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը դիմել է ԱԽ՝ արտահերթ նիստ անցկացնել՝ պաղեստինցիներին միջազգային աջակցություն ցուցաբերելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2023 05:37 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը Նաբլուսում հերթական հանցագործությունն է իրականացրել

Նաբլուսում Սիոնիստական ռեժիմի հերթական հանցագործությունից հետո, ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը դիմել է ԱԽ՝ արտահերթ նիստ անցկացնել՝ պաղեստինցիներին միջազգային աջակցություն ցուցաբերելու համար:

Չորեքշաբթի օրը, ռեժիմի զինվորները, մի քանի պաղեստինցիների ձերբակալության պատրվակով, ներխուժել են Նաբլուս քաղաք, որտեղ բախվել են պաղեստինցիների հետ: Բախման հետևանքով 10 պաղեստինցի նահատակվել է, ևս 102-ը՝ վիրավորվել։ 
Պաղեստինյան խմբավորումները դատապարտել են այս ոճրագործությունը և հայտարարել, որ Հորդանան գետի արևմտյան ափին ագրեսիայի ու լարվածության աճը վնասելու է հենց  օկուպանտ ռեժիմին: 
ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը հայտարարել է, որ  գլխավոր քարտուղարին է փոխանցել Նաբլուսի ջարդերի մանրամասները ևայդ հանցագործություններին վերջ դնելու  պաղեստինյան ժողովրդի պահանջը: 
Նա հայտարարել է. «Նաբլուսում իրականացված հանցագործության զոհերի թվի հետ միասին, այս տարվա սկզբից Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների զոհերի թիվը հասել է 61-ի, ներառյալ՝ 12 երեխա»։