Սիոնիստական ռեժիմը Նաբլուսում հերթական հանցագործությունն է իրականացրել
Նաբլուսում Սիոնիստական ռեժիմի հերթական հանցագործությունից հետո, ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը դիմել է ԱԽ՝ արտահերթ նիստ անցկացնել՝ պաղեստինցիներին միջազգային աջակցություն ցուցաբերելու համար:
Չորեքշաբթի օրը, ռեժիմի զինվորները, մի քանի պաղեստինցիների ձերբակալության պատրվակով, ներխուժել են Նաբլուս քաղաք, որտեղ բախվել են պաղեստինցիների հետ: Բախման հետևանքով 10 պաղեստինցի նահատակվել է, ևս 102-ը՝ վիրավորվել։
Պաղեստինյան խմբավորումները դատապարտել են այս ոճրագործությունը և հայտարարել, որ Հորդանան գետի արևմտյան ափին ագրեսիայի ու լարվածության աճը վնասելու է հենց օկուպանտ ռեժիմին:
ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը հայտարարել է, որ գլխավոր քարտուղարին է փոխանցել Նաբլուսի ջարդերի մանրամասները ևայդ հանցագործություններին վերջ դնելու պաղեստինյան ժողովրդի պահանջը:
Նա հայտարարել է. «Նաբլուսում իրականացված հանցագործության զոհերի թվի հետ միասին, այս տարվա սկզբից Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների զոհերի թիվը հասել է 61-ի, ներառյալ՝ 12 երեխա»։