Եմենի ժողովրդի երթը Պաղեստինի ժողովրդին համերաշխություն հայտարարելու և ագրեսորներին զգուշացնելու համար
Անսարալլահի առաջնորդին հավատարմության հայտարարության և նաև Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխություն հայտնելու համար Եմենի ժողովուրդը դիմել է ցույցի։
«Ալ Մասիրա» ցանցի փոխանցմամբ՝ տասնյակ հազարավոր եմենցիներ ուրբաթ օրը Սաադա նահանգում (Հյուսիսային Եմեն) երթ են սկսել «Հավատարմություն նահատակ Սամադին, համերաշխություն պաղեստինյան ազգի հետ և նախազգուշացում ագրեսորներին» խորագրով։
Այս երթին մասնակից ժողովուրդը դատապարտել է Ամերիկայի գաղութատիրական քաղաքականությունը և Սաուդյան Արաբիայի ագրեսիան։
Պաղեստինի ժողովրդին իրենց համերաշխությունը հայտարարելու համար Եմենի ժողովուրդը վանկարկել է «Եմենի ազգը ներկա կլինի. Այն կշարժվի դեպի Ալ-Աղսա մզկիթ», «Վերջին նախազգուշացումն ագրեսորներին, հեռացե՛ք Եմենից» և «Ամերիկան պետք է գնա, իսկ Բրիտանիան օկուպանտ է» կարգախոսները:
Սաադայի նահանգապետն ընդգծել է, որ Եմենի ժողովուրդը կշարունակի իր շարժումները Անսարուլահի առաջնորդի դրոշի ներքո՝ ազատվելու օտար երկրների խնամակալությունից։