Եմենի ժողովրդի երթը Պաղեստինի ժողովրդին համերաշխություն հայտարարելու և ագրեսորներին զգուշացնելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i194122-Եմենի_ժողովրդի_երթը_Պաղեստինի_ժողովրդին_համերաշխություն_հայտարարելու_և_ագրեսորներին_զգուշացնելու_համար
Անսարալլահի առաջնորդին հավատարմության հայտարարության և նաև Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխություն հայտնելու համար Եմենի ժողովուրդը դիմել է ցույցի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2023 14:33 Asia/Tehran
  • Եմենի ժողովրդի երթը Պաղեստինի ժողովրդին համերաշխություն հայտարարելու և ագրեսորներին զգուշացնելու համար

Անսարալլահի առաջնորդին հավատարմության հայտարարության և նաև Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխություն հայտնելու համար Եմենի ժողովուրդը դիմել է ցույցի։

«Ալ Մասիրա» ցանցի փոխանցմամբ՝ տասնյակ հազարավոր եմենցիներ ուրբաթ օրը Սաադա նահանգում (Հյուսիսային Եմեն) երթ են սկսել «Հավատարմություն նահատակ Սամադին, համերաշխություն պաղեստինյան ազգի հետ և նախազգուշացում ագրեսորներին» խորագրով։

Այս երթին մասնակից ժողովուրդը դատապարտել է Ամերիկայի գաղութատիրական քաղաքականությունը և Սաուդյան Արաբիայի ագրեսիան։

Պաղեստինի ժողովրդին իրենց համերաշխությունը հայտարարելու համար Եմենի ժողովուրդը վանկարկել է «Եմենի ազգը ներկա կլինի. Այն կշարժվի դեպի Ալ-Աղսա մզկիթ», «Վերջին նախազգուշացումն ագրեսորներին, հեռացե՛ք Եմենից» և «Ամերիկան ​​պետք է գնա, իսկ Բրիտանիան օկուպանտ է» կարգախոսները:

Սաադայի նահանգապետն ընդգծել է, որ Եմենի ժողովուրդը կշարունակի իր շարժումները Անսարուլահի առաջնորդի դրոշի ներքո՝ ազատվելու օտար երկրների խնամակալությունից։