Հակասիոնիստական ​​գործողություն Նաբլուսում. Սպանվել են երկու սիոնիստներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i194244-Հակասիոնիստական_գործողություն_Նաբլուսում._Սպանվել_են_երկու_սիոնիստներ
 Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքում հակասիոնիստական ​​գործողության արդյունքում երկու սիոնիստ է սպանվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2023 14:49 Asia/Tehran
  • Հակասիոնիստական ​​գործողություն Նաբլուսում. Սպանվել են երկու սիոնիստներ

 Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքում հակասիոնիստական ​​գործողության արդյունքում երկու սիոնիստ է սպանվել։

Սիոնիստական ​​ռեժիմի զինվորներն ամեն օր տարբեր պատրվակներով հարձակվում են Պաղեստինի իրավազրկված ժողովրդի վրա՝ սպանելով, վիրավորելով կամ ձերբակալելով նրանց: Պաղեստինցիները նույնպես հակասիոնիստական ​​գործողություններ են իրականացնում՝ ի պատասխան այդ հանցագործությունների։

«Շահաբ» լրատվական գործակալության փոխանցմամբ,  այսօր Նաբլուսի հարավում գտնվող «Հավարա» քաղաքի կենտրոնում կրակել են սիոնիստներին պատկանող ավտոմեքենայի վրա, որի ընթացքում ծանր վիրավորվել են երկու սիոնիստներ և նրանց առողջական վիճակը ծանր էր հաղորդվել:

Սիոնիստական ​​բանակի ռադիոն հայտարարեց, որ այս երկու սիոնիստները մահացել են ստացած վնասվածքների հետեւանքով։

Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Սիոնիստական ​​բնակավայրերի խորհրդի ղեկավարը նաեւ ասել է, որ սա բարդ ու դժվար գործողություն է։

Yediot Aharonot թերթի ռազմական թղթակից Յոսի Յեհոշան ավելի վաղ խոստովանել էր, որ Սիոնիստական ​​ռեժիմի նոր կառավարությունն անկարող է կասեցնել Հորդանան գետի արեւմտյան ափում իսրայելցի զինվորների և ավանաբնակների դեմ պաղեստինյան դիմադրության գործողությունները։