Իրանը պահանջել է չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին ավերիչ երկրաշարժը վատթարացրել է երկրի հումանիտար ծանր վիճակը, կոչ անելով անհապաղ չեղարկել Դամասկոսի դեմ սահամնված պատժամիջոցները և ավելացնել մարդասիրական օգնությունը։
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին, երեքշաբթի օրը Սիրիայի հարցով ԱԽ նիստում ուենցած ելույթում հավելել է. «Հաշվի առնելով Սիրիայում իրավիճակի վատթարացումը՝ մարդասիրական օգնությունը պետք է ավելացվի և տրամադրվի առանց խտրականության, քաղաքականացման և նախապայմանների»։
Իրվանին նշել է. «Իրանն առաջին երկրներից մեկն էր, որը դրական արձագանքեց հումանիտար օգնություն տրամադրելու Թուրքիայի և Սիրիայի խնդրանքներին և մենք ամեն ինչ անելու ենք ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց օգնելու համար»։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է. «Սիրիայում երկրաշարժից տուժածներին արդյունավետորեն օգնելու համար, միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այդ երկրի դեմ սահմանված անմարդկային պատժամիջոցների ամբողջական վերացման վրա»։
Նա հավելել է. «Միակողմանի հարկադրանքի միջոցները, որոնք ակնհայտորեն խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, բարդացրել են սիրիացիների հիմնական կարիքների բավարարման հնարավորությունը և կառավարական հաստատությունների համար բարդացրել քաղաքացիներին ծառայություններ մատուցումը»:
Նա հայտարարել է. «Պետք է վերջ դնել օտար ուժերի կողմից Սիրիայի բնական ռեսուրսների շարունակական թալանին, որը հանգեցրել է վառելիքի խիստ պակասի և հումանիտար իրավիճակի սրմանը»։
Իրվանին ասել է. «Քաղաքական գործընթացը, որը կղեկավարվի հենց Սիրիայի ժողովրդի կողմից, ՄԱԿ-ի օժանդակությամբ, ճգնաժամին վերջ տալու միակ գործնական ճանապարհն է»:
Նա նշել է, որ ահաբեկչությունը դեռևս լուրջ վտանգ է ներկայացնում Սիրիայի և տարածաշրջանի համար, և այդ երևույթի դեմ պետք է լուրջ պայքարել:
Իրվանին ընդգծել է. «Միջազգային հանրությունը պետք է Իսրայելի ռեժիմին պարտադրի դադարեցնել Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շարունակական խախտումները, ինչպես նաև խաղաղ բնակչության և կարևոր ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական հարձակումները»: