Խոշոր հրդեհ է բռնկվել Սաուդյան Արաբիայի արդյունաբերական քաղաքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i194642-Խոշոր_հրդեհ_է_բռնկվել_Սաուդյան_Արաբիայի_արդյունաբերական_քաղաքում
Տեղական աղբյուրները հայտնել են Սաուդյան Արաբիայի արեւելքում գտնվող «Ալ-Դամամ» ավանում խոշոր  հրդեհ  բռնկվելու  մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2023 15:47 Asia/Tehran

Տեղական աղբյուրները հայտնել են Սաուդյան Արաբիայի արեւելքում գտնվող «Ալ-Դամամ» ավանում խոշոր  հրդեհ  բռնկվելու  մասին։

Սաուդյան Արաբիայի արեւելքում գտնվող «Ալ-Դամամ» քաղաքում բռնկված հրդեհի մասին լուրը հրապարակվել է ուրբաթ երեկոյան, մինչդեռ սաուդյան իշխանությունները լռում են այս հրդեհի պատճառների մասին եւ դեռ որեւէ բացատրություն չեն տվել։

Հաղորդման համաձայն՝ Եմենի որոշ օգտատերեր այս կրակն անվանել են պատասխան  քայլ Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի շրջափակմանը և նախազգուշացում ՝  Ռիադի ռեժիմի ղեկավարներին։

Սաուդյան Արաբիայի հեռուստակայանները, այդ թվում՝ «Ալ-Ախբարիա» հեռուստակայանը  հաղորդել  են, որ հրշեջները ժամեր աշխատանք են տարել  այս արդյունաբերական քաղաքում բռնկված հրդեհը մարելու համար։