Օկուպացված տարածքներում նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են
Թել Ավիվում և Հայֆայում ամեն շաբաթ օրն իրականացվող ցույցերի շրջանակում, այսօր տեղի են ունեցել հերթական բողոքի ցույցերն ուղղված Բենիամին Նեթանյահուի և նրա ծայրահեղական կաբինետի դեմ:
Հարյուր հազարավոր սիոնիստներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Նեթանյահուի և նրա կաբինետի անօրինական ու ծայրահեղական գործողությունների դեմ: Ցուցարարները հայտարարել են, որ ցույցերը շարունակվելու են մինչև «Լիքուդ» կուսակցության ու դրա դաշնակիցների տապալվելը:
Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը և ռեժիմի կուսակցությունների միջև տարաձայնությունները մեծացան այն բանից հետո, երբ Թել Ավիվի նոր կաբինետը, վարչապետի գլխավորությամբ, ներկայացրեց «դատական համակարգի բարոփոխման» ծրագիրը։
Նեթանյահուն, ով որպես մեղադրյալ է անցում կոռուպցիայի, կաշառակերության և պաշտոնը չարաշահելու գործերով, մտադիր է «դատական բարեփոխումների» միջոցով խուսափել պատասխանատվությունից: