Սիոնիստական ռեժիմն արգելված զենք է վաճառել Ադրբեջանին
Իսրայելական հայտնի լրատվամիջոցներից մեկը բացահայտել է, որ հակառակ Ադրբեջանի դեմ սահմանված զենքի էմբարգոյին, Թել Ավիվը վերջին յոթ տարիների ընթացքում միլիարդավոր դոլարների արգելված զենք է վաճառել Բաքվին:
«Հաարեց»-ը մի ոհդվածում անդրադարձել է Պաղեստինի հարավում գտնվող ավիաբազա սդրբեջանական բեռնատար ինքնաթիռների իրականացրած թռիչքներին, որոնք զենք են տեղափոխել Բաքու, նշելով, որ դա տեղի է ունենում հակառակ Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցների։
Թերթը գրել է, որ վերջին 7 տարում Պաղեստինի Օուֆիդա ավիաբազայում վայրէջք է կատարել 92 օդանավ, իսկ հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում թռիչքների թիվը զգալիորեն ավելացել է: Այդ ընթացքում ադրբեջանական Silkway Air Transport Company-ն Իսրայելից Ադրբեջան է փոխանցել տարբեր զինատեսակներ՝ բալիստիկ հրթիռներ, պաշտպանական համակարգեր, էլեկտրոնային պատերազմի համակարգեր, հարձակողական ու մահապարտ ԱԹՍ-ներ և այլ տեսակի զինամթերք։
«Հաարեց»-ը գրում է, որ այդպիսով Ադրբեջանը ձեռք է բերում այնպիսի զենքեր, որոնք պատժամիջոցների պատժառով իրավունք չունի գնել և շրջանցում է ղարաբաղյան պատերազմի հետ կապված ամերիկյան ու եվրոպական պատժամիջոները:
Հատանշական է, որ Իսրայելի ավիացիոն օրենքների համաձայն՝ արգելվում է պայթուցիկների տեղափոխումը Բեն Գուրիոն օդանավակայանից՝ քանի որ այն գտնվում է բնակելի թաղամասի մեջտեղում։
Թերթը հայտնում է, որ մի քանի միլիարդ դոլարի զենքի դիմաց, Բաքվի կառավարությունը, բացի նավթի վաճառքից, իսրայելական հետախուզական ծառայություններին թույլ է տվել գործունեություն ծավալել իր տարածքում: