Օդաչուները հրաժարվում են վարել Նեթանյահուի օդանավը
Մարտ 06, 2023 07:41 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բեիամին Նեթանյահուի Իտալիա այցի նախօրեին, օդաչուները հրաժարվում են վարել նրան տեղափոխող օդանավը: Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ սիոնիստական ուղևորափոխադրող ընկերությունը ստիպված է եղել օդաչուների մեջ կամավորներ փնտրել՝ վարչապետ օդանավը վարելու համար:
Մյուս կողմից ռեժիմի իշխանություններըտ մտահոգված են նաև զինվորականների անհնազանդությամբ:
Ռեժիմի 12-րդ ալիքը կիրակի օրը հաղորդել է, որ բանակի միացյալ շտաբի նոր պետ Հերզի Հոլոուեյը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում զգուշացրել է զինվորական ծառայությանը դեմ արտահայտվողների թվի աճի և բանակի վրա դրա ազդեցության կապակցությամբ: