Սիոնիստ սպաները հրաժարվում են ծառայել Նեթանյահոի ղեկավարած ռեժիմի բանակում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i194774-Սիոնիստ_սպաները_հրաժարվում_են_ծառայել_Նեթանյահոի_ղեկավարած_ռեժիմի_բանակում
Արձագանքելով Իսրայելի բանակում զինվորների անհանզանդության վերաբերյալ Նեթանյահուի նախազգուշացումներին, հարյուրավոր պահեստային սպաներ ու զինվորներ հայտարարել են, որ հրաժարվում են ծառայել նրա ղեկավարած ռեժիմի բանակում: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 04:41 Asia/Tehran
  • Սիոնիստ սպաները հրաժարվում են ծառայել Նեթանյահոի ղեկավարած ռեժիմի բանակում

Արձագանքելով Իսրայելի բանակում զինվորների անհանզանդության վերաբերյալ Նեթանյահուի նախազգուշացումներին, հարյուրավոր պահեստային սպաներ ու զինվորներ հայտարարել են, որ հրաժարվում են ծառայել նրա ղեկավարած ռեժիմի բանակում: 


Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքը հայտնել է, որ 330 պահեստային սպաներ և զինվորներ քննադատել են վարչապետ Նեթանյահուին և նրա կաբինետին։
Արձագանքելով Նեթանյահուի այն հայտարարությանը, որ բանակում անհնազանդության դեպքերը սպառնում են ռեժիմի անվտանգությանը, պահեստային սպաներն ու զինվորները հայտարարել են. «Մինչ Նեթանյահուն մեզ հորդորում է կատարել հրամանները, ինքն աջակցում է հանցագործին (ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն Գոյերին), ով ցանկանում է քանդել գյուղերը»։
Նրանք հավելել են. «Քո բռնապետության ստվերում մեզ մի խաբիր ու մի ներառիր քո հրամաններին չենթարկվողների ու ռեժիմի համար սպառնալիք հանդիսացողների թվում»: 
Ավելի վաղ, թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, Բենիամին Նեթանյահուն նշել էր. «Իսրայելական բանակում չի կարող լինել  ապստամբություն և անհնազանդություն, քանի որ դա սպառնալիք է ռեժիմի գոյության համար»։
Հատկանշական է, որ կիրակի օրը, ռեժիմի «Ալ-Ալ» ավիաընկերության օդաչուները  հրաժարվել էին վարել ինքնաթիռը, որով  վարչապետը և նրա կինը պետք է մեկնեին Իտալիա: