Սիոնիստական ռեժիմի տարօրինակ և հակամարդկային արարքը պաղեստինցի երկու երեխաների նկատմամբ
Սիոնիստական ռեժիմի զինվորականները սիոնիստ ավանաբնակների անցման անվտանգությունն ապահովելու պատրվակով երկու պաղեստինցի երեխաների փակել են Հեբրոնի կենտրոնում գտնվող իրենց տանը, և փակել են տան դուռը, որպեսզի ոչ ոք չկարողանա մտնել այս տուն։
Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օկուպացիոն ուժերը անսպասելիորեն և առանց որևէ նախնական զգուշացման ներխուժել են այդ տուն։
Սիոնիստական ռեժիմը պաղեստինցի երեխաների տնային կալանքը որպես գործիք է օգտագործում նրանց ու նրանց ծնողների վրա ճնշում գործադրելու և հատկապես Ղոդսում ապրող երեխաների շրջանում սարսափ առաջացնելու համար:
Պաղեստինցի բանտարկյալների և ազատորդիների հարցերով զբաղվող խորհուրդը վերջերս հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմը 2022 թվականին տնային կալանքի է ենթարկել ավելի քան 600 պաղեստինցի երեխաների։
Պաղեստինցի բանտարկյալների և ազատորդիների հարցերով զբաղվող խորհուրդն ընդգծել է, որ այս երեխաներից մի քանիսը տնային կալանքի տակ են գտնվում իրենց տներում, իսկ որոշները աքսորվել են իրենց քաղաքից դուրս։