Թուրքիան ԵԽ-ին դատապարտել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i194942-Թուրքիան_ԵԽ_ին_դատապարտել_է_ահաբեկչությանն_աջակցելու_մեջ
Եվրախորհրդարանի շենքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի քանի առաջնորդների և աջակիցների ներկայությունից հետո Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Եվրախորհրդարանին ահաբեկչությանն աջակցելու մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2023 07:31 Asia/Tehran
  • Թուրքիան ԵԽ-ին դատապարտել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Եվրախորհրդարանի շենքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի քանի առաջնորդների և աջակիցների ներկայությունից հետո Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Եվրախորհրդարանին ահաբեկչությանն աջակցելու մեջ։

Հինգշաբթի օրը «Սթար» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը «անընդունելի» է անվանել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդների և աջակիցների ներկայությունը Եվրախորհրդարանում և նրանց ներկայությունը հաստատության շենքում «հակաթուրքական արարողություն» է անվանել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Եվրախորհրդարանի գործողությունն այս կապակցությամբ և անդրադառնալով Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում PKK խմբավորման անվանման տեղադրմանը, հայտարարել է.«Նման գործողությունների թույլտվությունը ծառայում է ահաբեկչական կազմակերպության քարոզչությանը և անընդունելի է»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարության մեջ հայտարարել է, որ Անկարան խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի այս քայլը։

Այս հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքականության վարչությունը նաև ասել է, որ Եվրախորհրդարանի այս գործողությունը հակասում է կազմակերպության միջազգային պարտավորություններին և այդ կազմակերպության շենքում PKK-ի անդամների և համախոհների ներկայության թույլտվությունը նշանակում է թիրախ դարձնել  Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) ավելի քան 30 տարի պայքարում է Թուրքիայի կենտրոնական իշխանության դեմ։ Այս կազմակերպությունը ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում Թուրքիայի կառավարության, Եվրամիության և ամերիկյան կառավարության կողմից։ Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան լեռնային շրջանները, ինչպես նաև Հյուսիսային Իրաքի և Սիրիայի բարձրավանդակները PKK-ի տարրերի տեղակայման վայրերն են։