Իսրայելցի ցուցարարները հետաձգել են Նեթանյահուի թռիչքը
Իսրայելցի ցուցարարները շարունակելով իրենց բողոքի ցույցերն՝ ընդդեմ Բենիամին Նեթանյահուի կաբինետի ծայրահեղահեղական ծրագրի,փակել են Բեն-Գուրիոն օդանավակայանի մուտքը:
«Ալ Ջազիրա» հեռոստաալիքի փոխանցմամբ՝ «Իսրայելում բռնապետության» դեմ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Բեն Գուրիոն օդանավակայանի մուտքը և դադարեցրել օդանավակայանի աշխատանքը ,ինչի հետևանքով հետաձգվել է Նեթանյահուի թռիչքը։
Ըստ այս հաղորդման, Երուսաղեմի օդանավակայանի շուրջ տեղի ունեցած բողոքի ցույցերը հետաձգել են նաև Նեթանյահուի թռիչքը դեպի Իտալիա և ստիպել նրան օդանավակայանում հանդիպել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։
Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ օկուպացված տարածքներում ցույցերի մասնակիցները փակել են Թելավիի բազմաթիվ ճանապարհներ ու փողոցներ։
Սիոնիստական ռեժիմի ուժերը միջամտել են, քանի որ Իսրայելում դատական համակարգը թուլացնելու ծրագրի դեմ բողոքի ակցիաները հասել են իրենց գագաթնակետին, և ցուցարարները հայտնվել են քաղաքի կենտրոնում։