Համատարած բողոքի ցույցերի ֆոնին Թել Ավիվի ոստիկանապետը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195006-Համատարած_բողոքի_ցույցերի_ֆոնին_Թել_Ավիվի_ոստիկանապետը_հրաժարական_է_տվել
Jerusalem Post թերթը գրել է, որ Իսրայելի ներքին անվտանգության նախարար Բեն Գաուերը աշխատանքից ազատել է Թել Ավիվի ոստիկանապետին՝ սիոնիստ ցուցարարների հետ կոշտ չվերաբերվելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2023 06:59 Asia/Tehran
  • Համատարած բողոքի ցույցերի ֆոնին Թել Ավիվի ոստիկանապետը հրաժարական է տվել

Jerusalem Post թերթը գրել է, որ Իսրայելի ներքին անվտանգության նախարար Բեն Գաուերը աշխատանքից ազատել է Թել Ավիվի ոստիկանապետին՝ սիոնիստ ցուցարարների հետ կոշտ չվերաբերվելու պատճառով:

Օկուպացված տարածքներում սիոնիստները շարունակում են բողոքել դատաիրավական համակարգի բարեփոխման մասին օրենքի դեմ, որի ընդունման դեպքում, այս համակարգի լաիզորությունները Քնեսեթի ու գործադրիր համեմատ, նվազում են: Ցուցարարները պահանջում են չեղարկել օերնքը:Հինգշաբթի օրը տեղի ունեցած ցույցի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ։ Սիոնիստական աղբյուրները նշում են, որ սա «ուժեղ» գործողություն էր։ «Եդիոտ Ահարոնոտ» թերթը, հղում անելով հիվանդանոցային աղբյուրներին, հայտնել է, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:Իտալիա այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով միջադեպիւն,  հայտարարել է, որ Թել Ավիվում իրականացված գործողությունը շատ բարդ է եղել:Օկուպացված տարածքներում ԱՄՆ դեսպանը հայտարարել է. «Մենք ցնցված ենք Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումից և կրակոցներից»։Իսրայելի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են Նեթանյահուի կաբինետի ծայրահեղ գործողությունների հետևանքով  օկուպացված տարածքներում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։