Համատարած բողոքի ցույցերի ֆոնին Թել Ավիվի ոստիկանապետը հրաժարական է տվել
Jerusalem Post թերթը գրել է, որ Իսրայելի ներքին անվտանգության նախարար Բեն Գաուերը աշխատանքից ազատել է Թել Ավիվի ոստիկանապետին՝ սիոնիստ ցուցարարների հետ կոշտ չվերաբերվելու պատճառով:
Օկուպացված տարածքներում սիոնիստները շարունակում են բողոքել դատաիրավական համակարգի բարեփոխման մասին օրենքի դեմ, որի ընդունման դեպքում, այս համակարգի լաիզորությունները Քնեսեթի ու գործադրիր համեմատ, նվազում են: Ցուցարարները պահանջում են չեղարկել օերնքը:Հինգշաբթի օրը տեղի ունեցած ցույցի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ։ Սիոնիստական աղբյուրները նշում են, որ սա «ուժեղ» գործողություն էր։ «Եդիոտ Ահարոնոտ» թերթը, հղում անելով հիվանդանոցային աղբյուրներին, հայտնել է, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:Իտալիա այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով միջադեպիւն, հայտարարել է, որ Թել Ավիվում իրականացված գործողությունը շատ բարդ է եղել:Օկուպացված տարածքներում ԱՄՆ դեսպանը հայտարարել է. «Մենք ցնցված ենք Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումից և կրակոցներից»։Իսրայելի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են Նեթանյահուի կաբինետի ծայրահեղ գործողությունների հետևանքով օկուպացված տարածքներում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։