Սիոնիստական ռեժիմի ղեկավարի խոստովանությունը. Փլուզման եզրին ենք կանգնած
Մարտ 10, 2023 08:06 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի ղեկավար Իսահակ Հերցոգը հինգշաբթի գիշերն ասել է, որ օկուպացված տարածքներում իրավիճակը ծանր է, և որ ռեժիմը գտնվում է պատմական ճգնաժամի մեջ, ենթարկված է ներքին փլուզման և ապրում է իր ամենադժվար պահերը։
Պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ Հերցոգը հավելել է. «Մենք Իսրայելում հասել ենք մի կետի, որ վերադարձ չկա»:
Սիոնիստական ռեժիմի ղեկավարը հայտարարել է. «Պետք է հրաժարվել առաջարկվող դատական համակարգի բարեփոխումից և այն վերածել շրջանակի, որի շուրջ բոլորը կարող են համաձայնվել»։
Հերցոգը երկուշաբթի օրը ևս ընդգծել է.«Սիոնիստական ռեժիմն ապրում է իր ամենադժվար պահերը, և մենք գիտեինք, որ այս ճգնաժամը էթնիկական վտանգ է մեզ համար»։