Սիրիա. Իսրայելի ագրեսիան սպառնալիք է տարածաշրջանի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195068-Սիրիա._Իսրայելի_ագրեսիան_սպառնալիք_է_տարածաշրջանի_համար
ՄԱԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Հասան Խադուրը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է. «Իսրայելի ագրեսիան սպառնալիք է տարածաշրջանի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2023 03:48 Asia/Tehran
  • Սիրիա. Իսրայելի ագրեսիան սպառնալիք է տարածաշրջանի համար

ՄԱԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Հասան Խադուրը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է. «Իսրայելի ագրեսիան սպառնալիք է տարածաշրջանի համար»:

 Մինչ Սիրիան փորձում է վերացնել երկրի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները, Սիոնիստական ռեժիմը վերջին օրերին բազմաթիվ հրթիռային հարվածներ է իարանացրել այդ երկրի դեմ: 
Հասան Խազուրն ընդգծել է, որ Իսրայելի ագրեսիան  և միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներից դուրս  միջուկային հնարավորությունները լուրջ սպառնալիք են չտարածման նպատակների և տարածաշրջանային կայունության համար։
Նա միջազգային հանրությանը կոչ է արել չանտեսել Իրայելի ագրեսիան և լուրջ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու ռեժիմին միանալ Չտարածման պայմանագրին: 
Նա նշել է. «Արևմտյան Ասիայում միջուկային զենքից զերծ գոտի ստեղծելու բոլոր նախաձեռնություններին Սիոնիստական ռեժիմի հակազդեցությունը ռեժիմը վերածել է  տարածաշրջանի անվտանգության և կայունության դեմ ուղղված սպառնալիքի»:
Խազուրի խոսքով. «Իսրայելը շարունակում է հրաժարվել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ին ստուգումներ իրականացնել իր միջուկային օբյեկտներում, ինչը սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար»: