Սաուդյան Արաբիան երկխոսության է ձգտում Սիրիայի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195154-Սաուդյան_Արաբիան_երկխոսության_է_ձգտում_Սիրիայի_հետ
Իրանի հետ հարաբերությունները վերսկսելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հաշտվողական տոնով ցանկություն է հայտնել  բանակցություններ վարել Սիրիայի կառավարության հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2023 14:31 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան երկխոսության է ձգտում Սիրիայի հետ

Իրանի հետ հարաբերությունները վերսկսելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հաշտվողական տոնով ցանկություն է հայտնել  բանակցություններ վարել Սիրիայի կառավարության հետ։

2011 թվականին Սիրիայի ճգնաժամը մեկնարկելով,  Սաուդյան Արաբիան և արաբական մի շարք այլ երկրներ  դարձան Դամասկոսի կառավարությանը հակադրվող ահաբեկչական խմբավորումների հիմնական աջակիցները և խզեցին իրենց հարաբերությունները Դամասկոսի հետ՝ փակելով իրենց դեսպանատները։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովում խոսել է  Սիրիայի նկատմամբ իր երկրի քաղաքական դիրքորոշման  շրջադարձի մասին և խոստովանել է ,որ ձախողվել են   տարիներ շարունակ  Սիրիայի կառավարության տապալմանն ուղղված  իր երկրի ջանքերը և ընդունել է Ասադի կառավարության օրինական լինելու փաստը: 

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը շաբաթ երեկոյան  Սաուդյան Al-Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սիրիական հարցում իր երկրի դիրքորոշմանը, հայտնել է  Դամասկոսի հետ անխուսափելի երկխոսություն հաստատելու արաբական երկրների ջանքերի մասին։