ԱՄԷ-ն կասեցրել է Սիոնիստական ռեժիմից պաշտպանական համակարգերի գնման պայմանագիրը
Մարտ 13, 2023 06:22 Asia/Tehran
Լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄԷ-ն կասեցրել է Սիոնիստական ռեժիմից պաշտպանական համակարգերի գնումը:
Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքը հայտնել է, որ որոշումը կայացվել է ի պատասխան Նեթանյահուի կաբինետի ներքին անվտանգության նախարար Իթմար Բեն Գուերի գործողությունների և հայտարարությունների։
Վերջինս ավելի վաղ կոչ էր արել ամբողջությամբ ոչնչացնել Նաբլուսի հարավում գտնվող Հաուարա քաղաքը։
Ալիքը հաղորդում է, որ ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդը Նեթանյահուին ուղղված ուղերձում ասել է. «Քանի դեռ համոզված չենք, որ Նեթանյահուն կարող է վերահսկել իր կաբինետը, մենք չենք կարող համագործակցել ռեժիմի հետ»: