Քնեսեթի կողմից Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումների օրինագծի նախնական հաստատումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195274-Քնեսեթի_կողմից_Նեթանյահուի_դատաիրավական_բարեփոխումների_օրինագծի_նախնական_հաստատումը
Մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո Իսրայելի պառլամենտը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել դատաիրավական բարեփոխումների վիճահարույց օրինագծին, որը ներկայացրել է այս ռեժիմի վարչապետը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2023 14:57 Asia/Tehran
  • Քնեսեթի կողմից Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումների օրինագծի նախնական հաստատումը

Մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո Իսրայելի պառլամենտը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել դատաիրավական բարեփոխումների վիճահարույց օրինագծին, որը ներկայացրել է այս ռեժիմի վարչապետը։

Քնեսեթի 120 պատգամավորներից 61-ը առաջին ընթերցմամբ քվեարկել են դատաիրավական բարեփոխումների օգտին, իսկ 51-ը դեմ են արտահայտվել։ Մնացածները կա՛մ բացակայել են, կա՛մ հրաժարվել են քվեարկությունից։

Դատական ​​բարեփոխումների օրինագիծը Քնեսետում ևս երկու ընթերցման կարիք ունի՝ վերջնական հաստատման և իրականացման համար։

Երկուշաբթի օրը Իսրայելի խորհրդարանի իրավական հանձնաժողովը 9 կողմ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ համաձայնեց պառլամենտի հիմական սրահում դատաիրավական բարեփոխումների օրինագծի առաջին ընթերցմանը, որը կբերի Նեթանյահուի անձեռնմխելիությանը։

Վերջին շաբաթների ընթացքում օկուպացված տարածքներն ականատես են եղել սիոնիստների լայնածավալ բողոքի ակցիային ընդդեմ այս օրինագծի, և ցուցարարները ցանկանում են դադարեցնել դրա հաստատման գործընթացը խորհրդարանում։Նրանց կարծիքով՝ այս օրինագիծը մի տեսակ «հեղաշրջում» է, քանի որ նվազեցնում է դատական ​​իշխանության լիազորությունները և ի հակադրություն դրա այս ռեժիմում կամրապնդվի գործադիր և օրենսդիր թեւերի իշխանությունն ու կարգավիճակը: