Պուտին. Մենք, իրական բարեկամի նման, Սիրիայի ոկղքին ենք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195376-Պուտին._Մենք_իրական_բարեկամի_նման_Սիրիայի_ոկղքին_ենք
ՌԴ նախագահը հայտարարել է. «Մենք, իրական բարեկամի նման, կանգնած ենք Դամասկոսի կողքին՝ օգնելու մեղմել ժողովրդի տառապանքները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 05:04 Asia/Tehran
  • Պուտին. Մենք, իրական բարեկամի նման, Սիրիայի ոկղքին ենք

ՌԴ նախագահը հայտարարել է. «Մենք, իրական բարեկամի նման, կանգնած ենք Դամասկոսի կողքին՝ օգնելու մեղմել ժողովրդի տառապանքները»:

Չորեքշաբթի օրը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Չնայած գոյություն ունեցող խնդիրիներին, երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակն աճել է 7 տոկոսով»:
Հանդիպմանը Բաշար Ասադն ասել է. «Անցյալ տարի աշխարհն ականատես եղավ կարևոր փոփոխությունների, որոնք մենք պետք է քննարկեինք: Աշխարհում պետք է վերահաստատվի հավասարակշռությունը, հակառակ դեպքում այն կգնա դեպի կործանում»:
Նա հավելել է. «Երկրաշարժի ժամանակ Ռուսաստանի բանակը մեծ աջակցություն ցուցաբերեց Սիրիային: Երկու երկրների համագործակցության համատեղ կոմիտեն արդյունավետ գործունեություն է ծավալել և գրանցել արդյունքներ, որոնք նոր փուլի սկիզբ կդառնան»: 
Բաշար Ասադը նշել է. «Այս այցը նույնպես նոր հիմքեր կստեղծի երկկողմ հարաբերություններում նոր փուլի մեկնարկի համար»: 
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի օրը ժամանել է Ռուսաստան՝ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելու նպատակով: