Էրդողանը և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195378-Էրդողանը_և_Ալիևը_քննարկել_են_Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_խաղաղության_հաստատումը
Անկարա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 07:43 Asia/Tehran
  • Էրդողանը և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը

Անկարա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը։

Ինչպես հաղորդում է ԱՀ պաշտոնական լրատվական գործակալությունը, կողմերը քննարկել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս հանդիպմանը Ալիևը Էրդողանի հետ քննարկել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման, պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։

Ելնելով այս զեկույցից՝ այս հանդիպմանը կողմերն ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև բազմակողմ հարաբերությունների զարգացումը և համագործակցության հետագա ընդլայնումը քաղաքական, տնտեսական, առևտրային և էներգետիկ ոլորտներում։

Այս հանդիպմանը Էրդողանը, անդրադառնալով վերջերս տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Թուրքիային Ադրբեջանի ցուցաբերած համակողմանի աջակցությանը, բարձր է գնահատել երկրաշարժից իր երկրի տուժած տարածաշրջանում մարդասիրական օգնության ուղարկումը և ԱՀ օգնության ուժերի ու բժիշկների ջանքերը։