Բաշար Ասադ. ԱՄՆ-ն ​​Ալ-Թանֆը վերածել է ահաբեկիչների շտաբի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195416-Բաշար_Ասադ._ԱՄՆ_ն_Ալ_Թանֆը_վերածել_է_ահաբեկիչների_շտաբի
Սիրիայի նախագահը հայտարարելով, որ ամերիկացիները ահաբեկիչներին տեղափոխում են մի վայրից մյուսը՝ ասել է, որ ԱՄՆ-ն ​​Ալ-Թանֆը վերածել է ահաբեկիչների շտաբի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 13:04 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. ԱՄՆ-ն ​​Ալ-Թանֆը վերածել է ահաբեկիչների շտաբի

Սիրիայի նախագահը հայտարարելով, որ ամերիկացիները ահաբեկիչներին տեղափոխում են մի վայրից մյուսը՝ ասել է, որ ԱՄՆ-ն ​​Ալ-Թանֆը վերածել է ահաբեկիչների շտաբի։

Հինգշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Սիրիան ուղիղ առճակատման մեջ է ահաբեկչական խմբավորումների հետ Ալ-Թանֆ շրջանի մոտ և  իհարկե, այս բախումների և մարդկանց ձերբակալությունների միջոցով Դամասկոսը գիտի, թե որտեղից են նրանք գալիս:

Բաշար Ասադը հավելել է, որ ԱՄՆ-ն ​​ահաբեկիչների համար զորանոցներ ունի, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ և նրանց ընտանիքները ներկա են, և նա այդ մարդկանց ուղարկում է տարբեր շրջաններ՝ հարձակումներ իրականացնելու սիրիական բանակի դեմ։

Ալ-Թանֆից Ուկրաինա ահաբեկիչների տեղափոխման մասին տեղեկություններ կա՞ն հարցին ի պատասխան Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիան այդ մասին ապացույցներ չունի, սակայն ԱՄՆ-ն ահաբեկիչներին տեղափոխում է մի վայրից մյուսը։