Մեկնաբանություն՝ Երեք ամսից քիչ ժամանակահատվածում նահատակվել են 88 պաղեստինցիներ
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի սկզբից մինչ օրս սիոնիստական ուժերը սպանել են 88 պաղեստինցու։
Պաղեստինցիների դեմ սիոնիստների կատարած ոճրագործություններն աճել են 2020 թվականի սեպտեմբերից, երբ ստորագրվեց Սիոնիստական ռեժիմի և արաբական մի շարք երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:
2022 թվականի դեկտեմբերի վերջին Բենիամին Նեթանյահուի նոր կառավարության ձևավորումից ի վեր, այս ոճրագործություններն ավելի շատ են իրականացվել: Հիմնական պատճառն այն է, որ նոր կաբինետը չափազանց ծայրահեղական է, և ներքին անվտանգության նախարար Իտմար Բեն Գուերի նման մարդիկ ունեն խիստ հակաարաբական և հակապաղեստինյան գաղափարներ:
Այդ պատճառով, Նեթանյահուի կաբինետում վերջին 3 ամիսների ընթացքում հաստատվեցին մի քանի հակապաղեստինյան նախագծեր, ինչը հանգեցրեց պաղեստինցիների նկատմամբ բռնությունների սրմանը և նրանցից հարյուրավորների նահատակությանն ու վիրավորվելուն: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս տարվա սկզբից իսրայելական ուժերը սխանել են 88 պաղեստինցիներ, այդ թվում՝ 17 երեխայի և մի կնոջ:
Վերջին երեք ամսում պաղեստինցի նահատակների մեկ հինգերորդը եղել են երեխաներ։ Սակայն ո՛չ միջազգային կառույցները, ո՛չ էլ մարդու իրավունքների պաշտպանի հավակնություն ունեցող կառուցյները որևէ քայլ չեն ձեռնարկել պաղեստինցի երեխաների նկատմամբ սիոնիստների հանցագործությունները կանխելու ուղղությամբ, և ոչ մի կառույց իր ձայնը չի բարձրացրել ի պաշտպանություն նահատակված պաղեստինցի երեխաների:
Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցի երեխաների սպանության նկատմամբ մարդու իրավունքների հավակնորդների լռությունը ապացուցում է, որ մարդու և հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը վերաբերվում է միայն այն երկրներին, որոնք վայելում են Արևմուտքի հովանավորությունը։
Այս հարցը մեկ անգամ ևս ապացուցեց Արևմուտքի կողմից մարդու իրավունքների նկատմամբ ընտրական մոտեցումը: Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ Պաղեստինի առողջապահության նախարարությունը նահատակների տվյալները հետևյալ կերպ է առանձնացրել. «Ջենինում գրանցվել է 35, Նաբլուսում՝ 2, Ալխալիլում՝ 7, Երուսաղեմում՝ 6, Արիհայում՝ 5, Աղվարում՝ 5, Ղալիլիայում՝ 5, Ռամալլահում և Ալ-Բիեզում՝ 3, Սալֆիթում՝ 1, Թուբասում՝ 1, Գազայում՝ 2 նահատակ»:
Ըստ այս տվյալների՝ վերջին 3 ամիսների ընթացքում Գազայի հատվածում նահատակվել է միայն 2 հոգի , իսկ մնացած նահատակները Հորդանան գետի արևմտյան ափից են։ Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցի նահատակների մեծ թիվը վկայում է այն մասին, որ այդ տարածքաը առզմականացված է։
Դա նշանակում է, որ նախ Իսրայելի դեմ պատերազմն այլևս չի սահմանափակվում Գազայի հատվածի Դիմադրության խմբերով, և երկրորդ՝ պաղեստինցիները եկել են այն եզրակացության, որ Իսրայելի ռեժիմի հետ հաշտվելը չի բխում իրենց շահերին և ընտրել են այս օկուպացիոն ռեժիմի դեմ դիմադրության ուղին։
Միևնույն ժամանակ, Արևմտյան ափի ռազմականացումը նշանակում է Պաղեստինյան ինքնավարության դիրքերի թուլացումը, որը չի հավատում Դիմադրությանը և նախընտրում է ռեժիմի հետ հաշտվելն ու երկոխսությունը: