Եմենի Հոդայդա քաղաքում հրադադարի խախտման 86 դեպք է գրանցվել
Սաուդյան ագրեսոր կոալիցիան շարունակում է Եմենի Հոդեյդա նահանգում խախտել հրադադարի ռեժիմը:
Հրադադարի ռեժիմը, որի մասին համաձայնությունը կայացել է Շվեդիայում Սանայի և Ռիադի պատվիրակությունների միջև, մեկնարկել է 2018 թվականի դեկտեմբերի 18-ին, սակայն սաուդյան կոալիցիան ամեն օր խախտում է այն։
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման՝ Հոդայդայում հրադադարի խախտման վերահսկման նպատակով կապի և համակարգման սպաների օպերատիվ սենյակը վերջին ժամերին արձանագրել է հրադադարի խախտման 86 դեպք:
Կապի սպաների օպերատիվ սենյակի աղբյուրը հայտնել է, որ հրադադարի խախտման դեպքերից գրանցվել է երկու լրտեսական ինքնաթիռի հարձակում, մարտական ամրությունների ստեղծում, չորս լրտեսական ինքնաթիռի թռիչքներ, հրետանային հարձակումների միջոցով հրադադարի խախտման յոթ և հրետակոծության միջոցով 71 դեպք։