ՄԱԿ-ը դեմ է Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականության ընդյլայնմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195730-ՄԱԿ_ը_դեմ_է_Սիոնիստական_ռեժիմի_ավանաշինության_քաղաքականության_ընդյլայնմանը
ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաղը դեմ է արտահայտվել Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականությանը, հայտարարելով. «Այս կապակցությամբ ՄԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2023 07:35 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը դեմ է  Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականության ընդյլայնմանը

ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաղը դեմ է արտահայտվել Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականությանը, հայտարարելով. «Այս կապակցությամբ ՄԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվել»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Քնեսեթի նոր օրինագծին, որը համաձայնություն է տալիս իսրայելցիների ներկայությանը Գազայի հատվածում, Ֆարհան Հաղն ասել է. «Այս գործողությունները խնդիրներ են ստեղծում խաղաղության գործընթացում»։

Նա կողմերին խնդրել է զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից, հատկապես՝ Ռամադան սրբազան ամսվա ընթացքում։

Քնեսեթում բանաձևի հաստատումից հետո, որը զավթիչներին թույլ է տալիս վերադառնալ Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսի և Գազայի հատվածի տարհանված բնակավայրեր, ԱՄՆ Պետդեպարտամենտը կանչել է Սիոնիստական ռեժիմի դեսպանին: