Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստի ամփոփիչ հայտարարությունը Ալ-Աղսա մզկիթի վերաբերյալ
Շաբաթ երեկոյան Ալ-Աղսա մզկիթի հարցով Սաուդյան Արաբիայի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Նիստի մասնակիցները վերջում հայտարարություն են տարածել,որում զգուշացրել են Սիոնիստական ռեժիմին կրոնական անվերջանալի պատերազմ հրահրելու կապակցությամբ։
Իսլամական համագործակցության կազմակերպությունը Սիոնիստական ռեժիմին պատասխանատու է համարել վտանգավոր սադրիչ գործողությունների հետևանքների համար և ընդգծել է , որ այդ ագրեսիաներն ու խախտումները կհանգեցնեն կրոնական անվերջանալի պատերազմի և այս իրադարձությունը կխաթարի միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը:
Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստ զինվորների և ավանաբնակների կողմից կրկնվող հարձակումները և պաղեստինցիների նկատմամբ բռնությունները լուրջ մտահոգել են Պաղեստինին հովանավորող երկրների իշխանություններին: