Նեթանյահուին Վաշինգտոնում չեն սպասում
Սիոնիստական Ma'ariv թերթին տված հարցազրույցում, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս ամսվա վերջին կմեկնի Վաշինգտոն, մինչդեռ Ջո Բայդենը չի ցանկանում հանդիպել նրան։
Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն, հղում անելով Պաղեստինյան «Սամա» լրատվական գործակալությանը: Պաշտոնյայի անունը չի նշվել:
Հատկանշական է, որ վերջերս Ջո Բայդենը հայտարարել էր, որ Նեթանյահուին Վաշինգտոն հրավիրելու որոշում չունի: Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո վերջինս դեռևս չի այցելել ԱՄՆ:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը նույնպես անցած ամիս հայտարարել էր, որ Նեթանյահուի Վաշինգտոն այցն առայժմ օրակարգում չէ։
Նախկին վարչապետ և օկուպացված Պաղեստինում ընդդիմության ներկայիս առաջնորդ Յաիր Լապիդը, Twitter-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ քննադատել է Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սառեցումը: Նա նշել է. «Իսրայելը՝ ԱՄՆ-ի տասնամյակների ամենամոտ դաշնակիցը, երեք ամսում տապալվեց պատմության ամենածայրահեղական կառավարության կողմից»:
Վերջերս կայացած մամուլի ասուլիսում, Ջո Բայդենը մտահոգություն էր հայտնել օկուպացված Պաղեստինում տիրող իրավիճակի կապակցությամբ, նշելով. «Հույս ունենք, որ Նեթանյահուն կչեղարկի Իսրայելի դատաիրավական բարեփոխումների ծրագիրը: Մոտ ապագայում Սպիտակ տունը չի պատրաստվում Նեթանյահուին հրավիրել ԱՄՆ»: