Ղոդսի համաշխարհային օրը Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը ձերբակալել է 17 պաղեստիցնի երիտասարդի
Ապրիլ 15, 2023 03:44 Asia/Tehran
Ռամադան ամսվա վերջին ուրբաթօրյա աղոթքից հետո Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը ձերբակալել է 17 պաղեստիցնի երիտասարդի:
Երիտասարդները ձրբակալվել են, քանի որ բարձրացրել են մի կազմակերպության դրոշը, որին ռեժիմն իր թշնամին է համարում:
Ալ-Աղսա մզկիթի վրա ռեժիմի ոստիկանների հարձակումից և հավատացյալներին ծեծելուց հետո օկուպացված Պաղեստինի տարածքները հրթիռակոծվեցին Գազայի հատվածից և Լիբանանից: Դրանից հետո, ռամադան ամսվա ընթացքում, օկուպացված Երուսաղեմում լարվածությունը մեծացել է։
Ուրբաթ օրն աշխարհի ազատատենչները մասնակել են Ղոդսի օրվա համաշխարհային երթին՝ ի պաշտպանություն Պաղեստինի: