Իսրայելի հեռուստատեսությունը կիբեր հարձակման է ենթարկվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i197478-Իսրայելի_հեռուստատեսությունը_կիբեր_հարձակման_է_ենթարկվել
Կիրակի առավոտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի հեռուստատեսությունը կիբեր հարձակման է ենթարկվել և եթերի ժամանակ ցուցադրվել է հրթիռի արձակման կարճ տեսանյութ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2023 03:04 Asia/Tehran
  • Իսրայելի հեռուստատեսությունը կիբեր հարձակման է ենթարկվել

Կիրակի առավոտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի հեռուստատեսությունը կիբեր հարձակման է ենթարկվել և եթերի ժամանակ ցուցադրվել է հրթիռի արձակման կարճ տեսանյութ:

Սիոնիստական լրատվամիջոցները հայտնել են նաև ռեժիմի Cellcom, Pelephone, Hot և 012 Mobile բջջային օպերատորների կայքերի վրա իրականացված կիբերհարձակումների մասին։
Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքը հայտնել է, որ հարձակումն ամենախոշորն է վերջին տարիների ընթացքում և վերջին 2 օրվա ընթացքում կոտրվել է 60 կայք։
Ուրբաթ օրը ռեժիմի բանակի ռադիոն հայտարարել էր, որ  էլեկտրաէներգիայի ընկերության կայքն անհասանելի է՝ շարունակական կիբերհարձակումների պատճառով։ Խափանվել է նաև ռեժիմի  Փոստի կայքի և բանկերին պատկանող մի քանի կայքերի աշխատանքը։
Սիոնիստական բանակի ռադիոն հայտնել է, որ կոտրված կայքերի թվում կա նաև ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի հետ կապված կայք։