Դուբայում բռնկված հրդեհի հետևանքով կա 16 զոհ և 9 վիրավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i197484-Դուբայում_բռնկված_հրդեհի_հետևանքով_կա_16_զոհ_և_9_վիրավոր
Կիրակի առավոտյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ Դուբայ քաղաքում հրդեհի հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 9 մարդ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2023 03:08 Asia/Tehran
  • Դուբայում բռնկված հրդեհի հետևանքով կա 16 զոհ և 9 վիրավոր

Կիրակի առավոտյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ Դուբայ քաղաքում հրդեհի հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 9 մարդ։

Emirates Alyoum կայքի փոխանցմամբ՝ շաբաթ օրը կեսօրինհրդեհ է բռնկվել Դուբայի  Ալ Ռաս շրջանում գտնվող բնակելի շենքում։
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական պաշտպանությունը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է շենքի սեփականատիրոջ կողմից անվտանգության նախազգուշական միջոցները չպահպանելու պատճառով և հետաքննությունը  շարունակվում է։ 
Անցյալ տարվա նոյեմբերին նույնպես Դուբայի Բուրջ Խալիֆայի մոտ հրդեհ էր բռնկվել 35 հարկանի շենքում: